Connect with us

Լրատվություն

Արմավիրի մարզում Uկեսրայրը դանակով հարվածել է հարսին. պատճառը․․

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով գյուղերից մեկից դանակի հարվածներից ստացած

 

վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ։

 

 

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

 

Աղբյուր

 

Կարդացեք նաև

«Առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն». նախագահը ստորագրել է օրենքները

 

«Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին:

 

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՜ գործարար միջավայրի, և՜ պետական, և՜ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:

Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրու¬թյունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

Նախագահի աշխատակազմ

Continue Reading

Լրատվություն

To Top