Connect with us

Թիկունք-կանգնեք-Նիկոլին,-թե-չէ-քանդելու-ենք-մեր-տները-ու-հողը-տանք-գլխներիս,-օգնեք,-ոգևորե՛ք-նրան,նա-միայն-ձեր-կարիքն-ունի,-մի-վանե՛ք-ձեզանից.-Ժաննա-Դավթենց

Լրատվություն

Թիկունք կանգնեք Նիկոլին, թե չէ քանդելու ենք մեր տները ու հողը տանք գլխներիս, օգնեք, ոգևորե՛ք նրան,նա միայն ձեր կարիքն ունի, մի վանե՛ք ձեզանից. Ժաննա Դավթենց

Վերջին երկու շաբաթը պարզապես հետևել եմ բոլոր լրատվականներին, լսել շատ նյութեր և ինչպես ասում են, երբ այդ բոլորը ի մի եմ բերում, գալիս հանգում եմ այն կետին, որտեղից սկսեց ձևավորվել կարծիքս, այս երիտասարդ ղեկավար մարդու մասին ։ Գիտեմ ինչ եք մտածում, գիտե՛մ, քանզի երկիրս այնպիսի օրհասական վիճակում է, ու ազգս բաժանվել է շերտերի…

Ցավի՛, կորստի՛, անորոշությա՛ն, ոգևորությա՛ն ու խոր հիասթափությա՛ն, անհասկանալի ու հուսալքված սպասումներից՝ մեկուսացել, առանձնացել, բայց ցավն է նույնը մնացել՝ գերի երեխեքը…

Այնքան անկեղծ եմ գրում ու չեմ կարծում, որ որևէ մեկը կգտնվի, որ անկեղծության լեզուն չի հասկանա։

Բոլորս մեծ, չէ ահռելի հույսեր էինք կապել Նիկոլի հետ ու կարծես թե ոչ մի բան չէր կարող մեզ, մեր ազգանվիրյալ ղեկավարի մասին անգամ մի կաթիլ կասկած հարուցել։

Սակայն ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ՝ կովիդը, արյունարբու ազերը…

Բայց համավարակն ու պատերազմը ինչ է որ, ի՞նչ ղալաթ կարող է անել ներքին թշնամու՝ հոշոտող նախկին կլանի դեմ։

,,Գողը տնից չլինի, եզը երդիկի դուրս չի գա,, հաստա՛տ։ Մի ասե՛ք, թէ որևէ մեկը կգտնվի ՀՀ տարածքում, որ կասի, թե չգիտի պատերազմի հենց սկզբից ում , ավելի շուտ ինչ ոհմակի թաթը մտավ ու խառնեց ամեն ինչ, ինչու՞, մի պարզ պատճառով ՝ փողի, մեծ փողի… Քանզի իրադությունը, որ տեղի ունեցավ, արդեն ծրագրված սպասում էին իրենց իրականացմանը, որի պոչին պինդ հեծած, նախկին կլանը սկսեց 30 տարվա ողջ մեղքերը բարդել Նիկոլի վրա, որն էլ իր հերթին ցնորված այդ ամենից, խեցգետնի նման մտել էր իր պատյանը ու չէր էլ խոսում, բողոքում, կամ գոնե հայհոյում բոլոր նրանց, ովքեր իրեն բառի բուն իմաստով գցել էին դժոխքի կրակը… Ու վառվում էր անորոշ ու անհույս ապագայի հանդեպ, քանզի ջահել էր ու աներևակայելի ազնիվ, որ կարողանար ներկայացնել իր գլխին բերածը…

Ինչևէ էդ բոլորը հիմա ցերեկվա լույսից էլ պարզ է, թե ինչպես սարքեցին ազնիվ մարդու գլխին…

Սակայն ներքին թուրքը ամեն ինչ մտածել էր, նա այս անգամ այնպիսի մի պատճառ ուներ, որի հեղինակը նորից ինքն էր՝ մեր անմեղ, մատղաշ երեխեքը, որ գերեվարված էին, նորից էդ հրեշների օգնությամբ, 1000 անգամ լսել ենք կռվող տղաների պատմածը, հենց այդ մասին… ինչ երկարացնեմ, բոլորդ անխտիր բոլոր հայերը աշխարհի գիտեն, թե ովքեր սարքեցին էս ամենը և ինչի համար…

Հայտարարում ունեցանք գերիներ, որոնցով, իբր Նիկոլը չէր զբաղվում, ասեք, որ սկզբում այդպես էին խոսում, հետո կամաց կամաց եկան երեխեքի մի մասը, իսկ մնացածը՝ մնացին պատանդ տականքի ձեռքին, տականքների ձեռքով…

Ներքին թուրքը էնպես խառնեց երկրի քաղաքական կյանքը, այն մասնատելով, որ արտաքին թուրքը ոտքը դրած՝ սեղմում էր ու ինչքան կարող էր օգտվում մեր աննորմալ վիճակից։

Գիտեմ, որ Նիկոլը միայն մի բանում է մեղավոր, այն որ էդ տականքները դեռ թփրտրում են… թավիշի հետևանքը…

Գիտեմ նաև, որ Նիկոլի նվիրվածության, ազնվության, հայրենասիրության, մարդասիրության, խելքի ու ինտելեկտի վրա ոչ ոք չի կասկածում, ու եթե կա էդպիսի մեկը ցույց տվեք..

Ախր բոլորս գիտենք, որ երկու երնեկ մի տեղ չի լինում, ախր էդ տղան տեսաք, թե ոնց արեց հեղափոխությունը, մի ճանճն անգամ չսատկացրեց, ուզում եք, որ նախկինների նման անի՞, չի կարող… Նիկոլի մեծությունը դրանում է… ուրեմն էս մի բանում էլ Դուք եղե՛ք թիկունք՝ ձե՛ր նախաձեռնությամբ, կանգնե՛ք Նիկոլի մեջքին ժող ջան, թե չէ քանդելու ենք մեր տները ու հողը տանք գլխներիս, օգնեք, ոգևորե՛ք նրան,նա միայն ձեր կարիքն ունի, մի վանե՛ք ձեզանից, ,,կորեկ հացին կոտոշ կա՞,, … Նա լավ ղեկավար է դառնալու երկրի համար, մի ձեր ձեռքով հանեք ձեր ու մեր աչքը, խնդրում եմ… Ցավի ու ցասումի պահին պետք չէ հետևություն անել, ուշքի եկե՛ք երկրորդ Նիկոլ չեք տեսնի, կհասկանաք, բայց ուշ կլինի՝ մեղք ենք…

Ես ընտրել եմ իմ Վարչապետին, նա հիմա շատ ունի իմ ու քո կարիքը…

Միշտ իմ ազգի համար. Ժաննա Դավթենց։


Post Views:
2

Continue Reading

Լրատվություն

To Top