Connect with us

«Անընդհատ-երազ-ես-գալիս-ու-ասում-ես,-որ-դու-ողջ-ես,-որ-մեզ-հետ-ես,-մեզ-չես-թողել,-համբերեք`-շուտով-կգամ».-զոհված-զինծառայողի-մոր-գրառումը

Լրատվություն

«Անընդհատ երազ ես գալիս ու ասում ես, որ դու ողջ ես, որ մեզ հետ ես, մեզ չես թողել, համբերեք` շուտով կգամ». զոհված զինծառայողի մոր գրառումը

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայող Սենո Երկանյանի մայրը գրում է.

Այսօր 40 օրը լրացավ, ինչ իմ տանս ճանապարհը դարձավ Եռաբլուրը։ Հոկտեմբերի 15-ից մինչև մարտի 1-ը ես սպասում էի, որ դու ողջ առողջ տուն կգաս, տղե՛ս։ Հույսերս մեկ վայրկյանում կորան, կյանքս մեկ վայրկյանում վերածվեց դժոխքի, ամպերը կուտակվեցին գլխիս այնպես` ասես սառը անձրև էր լցվում գլխիս, ամպրոպը, կայծակը հարվածում էր սրտիս,փորձում էի գլուխս բարձրացնեմ ,բայց չէի հասկանում՝ անձրևն էր շփո՞ւմ դեմքիս, թե՞ արտասունքներս էին անձրևի պես թափվում աչքերիցս։ Ընդամենը 1 վայրկյան էր պետք, որ մարդու կյանքը վերածվի դժոխքի։ Սա արդեն ապրել չի, սա դանդաղ, դաժան մահ է։ Որ կսկիծով ապրում ես, ոչ ապրելուցդ ես բան հասկանում, ոչ էլ ցանկություն ունես։ Ամենադաժանն այն է, որ ես հեռախոսը ձեռքիս էի քնում, քանի որդիս բանակում էր, մտածում էի՝ հեսա կզանգի, իսկ հիմա՞, հիմա հեռախոսիս նայում եմ, որդուս նկարնա, բայց չի խոսում չի լսում, էլ չի զանգում, քաղցր բառեր էլ չի ասում, էլ հույսեր չի տալիս, էլ ինձ չի լսում։ Ո՞նց ապրեմ։

Հա՛ հիմա ապրում եմ ասես էլի փորձում եմ անեմ նեց, ոնց որ տղաս էր ուզում, փորձում եմ չլացել, փորձում եմ ժպտամ, փորձում եմ քնեմ, փորձում եմ ուժեղ լինեմ։ Ամեն օր, առավոտը վեր եմ կենում, մոտենում եմ քեզ Սեն ջան՝ քո սեղանին, պաչում եմ նկարներդ, բարի լույս մաղթում, նոր զարթնում եմ, ուշքի գալիս,գալիս եմ քո տուն (Եռաբլուր), նստում եմ հետդ խոսում,կիսվում,սառը թուշերդ պաչում եմ,նոր գնում գործի, երեկոյան գործից գալուց, գալիս եմ քո տուն, էլի նստում, հետդ խոսում, կիսվում, թուշիկդ պաչում, բարի գիշեր եմ մաղթում, նոր տուն եմ գալիս։ Դա եղավ ապրե՞լ։ Անտեր պետություն, անտեր իշխանություն,բա դուք մարդ ե՞ք, դուք խիղճ ունե՞ք, դուք ձեր համար աթոռակռիվ եք տալիս, ուտում-խմում, նորից ապրում եք ձեր տաք տներում, Եռաբլուրի տեղն էլ եք մոռացել, ո՞նց եք քնում, էսքան երեխեքի, էսքան հերոսների կյանք խլեցիք, չհանգստացա՞ք, էլ ի՞նչ եք ուզում։ Դուք էիք ծննդաբերե՞լ, դուք էի՞ք տանջանքով մեծացրել, բա դուք ի՞նչ իրավունք ունեիք խլեիք մեզանից մեր Թանկերին։ Անիծվեք դուք՝ բոլորդ։ Ամեն անգամ երբ գնում նստում եմ որդուս առաջ, նայում եմ անմեղ աչքերին ու մղկտում եմ։

Տղես,Թանկս, ճիշտ ա դու արդեն մեծացել ես, քո տունն ունես, առանձնացել ես, բայց ես էլի քո հետ եմ, ամեն օր։ Մեր տանը դու կաս, ամենուր ես, մենք քեզ հետ խոսում ենք, քեզ հետ կիսվում, քեզ հետ հաց ուտում (քո ամանը միշտ դրվածա լինում սեղանին), մենք միշտ իրար հետ ենք։ Տղես, դու ինձ խոստացել էիր ծաղիկներով պահես, բայց հակառակը եղավ, հիմա ես քեզ ծաղիկների մեջ եմ պահում։ Այնքան շատ էիր սիրում ծաղիկներ, որ Քո շիրիմին ծաղիկները երկար են ապրում, ամբողջ աշխարհն է դա նկատել։ Երազումս շնորհակալություն էիր հայտնում ծաղիկների համար, աաաա՜խ Տղեեես, կարոտել եմ ահավոր, անընդհատ երազ ես գալիս ու ասում ես, որ դու ողջ ես, որ մեզ հետ ես, մեզ չես թողել, համբերեք` շուտով կգամ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Արի էլի Արևս, թանկս՝ արի՛, առանց քեզ դժվարա ահավոր։


Post Views:
1

Continue Reading

Լրատվություն

To Top