Connect with us

haytime

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների օրական ռեկորդ են արձանագրել

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով օրական մահացու վախճանների ռեկորդ է արձանգրվել՝ 481: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը: «Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 15 415 նոր դեպք է արձանագրվել 2021 թվականի ապրիլի 7-ի դրությամբ: Մասնավորապես հիվանդացել են 636 երեխա եւ 437 բուժաշխատող»,- գրել է նա Facebook-ում: Նախարարի տվյալներով՝ անցած օրը երկրում հոսպիտալացվել է 5 587 մարդ կորոնավիրուսի կասկաանքով, 481-ը մահացել է բարդություններից, ապաքինվել է 11 472-ը:

Ամենից շատ նոր դեպքեր են հայտնաբերվել Կիեւում (1 417), Օդեսայի մարզում (1 236), ինչպես նաեւ Կիեւի (1 092), Լվովի (1 085) եւ Խարկովի (1 017) մարզերում: Մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 140 հազար թեստ: Համավարակի ընթացքում կատարվել է ավելի քան 8,4 միլիոն թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, բնակչության ընդգրկումը գերազանցում է 20 տոկոսը: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկիրն սկսել է Եվրոպայում վերջիններից մեկը՝ փետրվարի 24-ին: Ուկրաինայում գրանցված է երեք պատվաստանյութ՝ AstraZeneca-ի հնդկական Covishield-ը, չինական CoronaVac-ը եւ Pfizer-ը: Երկիր են բերվել առաջին երկուսը, բայց պատվաստումն առայժմ կատարվում է սոսկ Covishield պատրաստուկով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստման արշավի սկզբից Ուկրաինայում պատվաստվել է 320 265 մարդ մեկ դեղաչափով, միայն երկու մարդ է ստացել երկու դեղաչափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նյութի աղբյուր

Continue Reading

haytime

To Top