0 Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է -

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։

Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *