0 Վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում. ինչու է զայրացել Գայանե Ասլամազյանը -

երասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սա իրակա՞ն է: Ուզում եմ հասկանալ`դուք լա՞վ եք: Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո ընտանիքի ինստիտուտը, հետո հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ հիմնը՞: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Երբևէ իրավունք չեմ վերապահել ինձ որևէ գնահատական տալ քաղաքական իրավիճակին, հատկապես,որ երկրում չեմ:

 

Բայց դուք հիշու՞մ եք, որ Հայ եք, որ մեր փոքր ազգի պահպանման խնդիր ունենք: Միանգամից ադրբեջանի հիմնը հնչեցրեք ու իրենց կիրթ նախագահի գնահատականները մեր երկրի վերաբերյալ լսեք: Միևնույն է , Հայաստանի նախագահը ոչ մի կերպ չի մասնակցում, իսկ վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում: Հետո՞ , է՞լ ինչ փայլուն մտքեր ունեք…»:

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *