0 Ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ ամուր ձեռքերով, միասնական ջանքով․ Արտակ Բեգլարյան -

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և նշել, որ անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակել են չարաբաստիկ 2020 թվականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախում 2021 թվական են մուտք գործել Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:

«Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով»,- գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը և նոր տարում մաղթել խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *