0 Ռուսաստանը փորձում է փակել Հադրութի հարցը -

Ռուսաստանը Հայաստանի տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել, տեղեկացրել է կառավարության կայքը: Համաձայնագիրը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է դեկտեմբերի 28-ին։

Դեկտեմբերի 12-15-ին Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի դեմ հարձակումից եւ ռուս խաղաղապահների ժամանումից հետո այդ տարածքը ներառվեց խաղաղապահների պատասխանատվության գոտու քարտեզում։ Խաղաղապահներն այդտեղ պետք է լինեին դրանից մեկ շաբաթ առաջ։ Սակայն մեկ օր անց քարտեզից այդ տարածքն անհետացավ, հարյուրավոր հայ զինվորներ զինաթափվեցին, նրանցից մոտ 6 տասնյակը գերեվարվեց։ Կրեմլը հայտարարեց, որ դա հրադադարի միակ խախտումն էր, եւ նման դեպքերը գլխացավանք է խաղաղապահների համար։ Համայնքների ղեկավարների եւ իրադարձություններին անմիջական մասնակիցների պատմություններից պարզ է դառնում, որ այդ համայնքների հանձնումը տեղի է ունեցել ռուս-թուրքական համաձայնությամբ, դա պարզ է դառնում անգամ հայկական ազգանուններով ռուսաստանցի քարոզիչների նողկալի պատմություններից։

Դա եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում էր։ Դրանից հետո տեղեկություններ եղան Հադրութի շրջանի այլ մասերում զինված բախումների մասին, Բաքուն պնդում էր, որ դրանք հայկական դիվերսիոն խմբեր են, ցուցադրաբար սպանելով հայ գերիներին եւ հայտարարելով, թե նրանք ահաբեկիչներ են։ Վերջին նման դեպքը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին։

Նույն օրերին, Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն, որում ընդունվում էր, որ ռուսական կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում, իսկ այսպես կոչված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը լինելու է Բաքվի զինուժին օժանդակող մարմին: Մոեսկվայի աջակցությամբ թուրքերը հնարավորություն են ստանում արգելափակել հայկական որեւէ ինքնապաշտպանական նախաձեռնություն կամ գործողություն։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Հադրութն ու այլ բնակավայրերը վերադարձնելու վերաբերյալ կոչված են շեղել ուշադրությունն այս հերթական հանցագործությունից։ Տեղահանվածների վերադարձի եւ Արցախի դեօլուպացիայի վերաբերյալ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահանջներին Մոսկվան հակազդում է թուրքերի տակ ավելի խորը մտնելով, փակելով Հադրութի ու մնացած բնակավայրերի հարցը։ Դավաճանության վերաբերյալ հիստերիկ քարոզչությունն արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

10 միլիոն եվրոն Հադրութից ու Արցախի այլ բնակավայրերից տեղահանվածներին Հայաստանում պահելու «ինդուլգենցիան» է, որի համար Արցախի նախագահ կոչվածը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Արցախում Մոսկվային անհրաժեշտ բնակչությունն արդեն հավաքվել է, որը պետք է հետագայի գործարքների համար։ Ռուս խաղաղապահական անվտանգության խոստումները ոչինչ են առանց Շուշիի եւ Հադրութի․ Արցախի միջով Ֆիզուլիից Շուշի կառուցվող ճանապարհը իր հերթին կոտրում է հայ բնակչության անվտանգության նվազագույն պայմանները։

Հադրութցիների զինանոցում կա մի հզոր միջոց, որը հավանաբար շուտով գործի կդրվի։ Ընդհանրապես, արցախցիները պահպանում են դաժան վրեժի ու հատուցման հնարավորությունը, որը հնարավոր չէ խլել նրանցից։ Մոսկվան եւ Բաքուն չափազանց ծանր գին են վճարելու այս ամենի համար։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *