0 Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի. Խոսրով Հարությունյան -


03 01 2021

Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է.

Նայեք քարտեզին և իսկույն կհասկանաք թե Հայաստանի անվտանգության ինչպիսի սպառնալիքներ են առաջանում Սյունիքի մարզի Քարահունջ, Որոտան և Շուռնուխ գյուղերում, Վարչապետի խոսքով, տեղանշման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի սահմանային կետերի հայտնվելու պարագայում:

Պետք է կույր լինել, որպեսզի չնկատել, որ դրանով ադրբեջանական ուժերի անմիջական հսկողության տակ է հայտնվում Գորիս -Կապան ստրատեգիական կարևորության ճանապարհը: Համենայնդեպս ազերիները ստանում են այդ կոմունիկացիոն հանգույցի բնականոն գործունեության վրա ազդելու լուրջ հնարավորություններ:

Այլ կերպ ասած, զիջելով ադրբեջանական կողմին նշված համայնքներում ռազմական հենակետեր հիմնելու իրավունքը, Հայաստանը ինքնակամ սպառնալիքի տակ է դնում Կապան- Գորիս միակ վերգետյա կոմունիկացիայի անվտանգությունը, դրանով իսկ նպաստելով Կապանի, հետևաբար և, Սյունիքի մեկուսացմանը Հայաստանից: Ընդ որում ռուսական կամ հայկակական ուժերի ներկայությունը գործնականում որևէ չափով չի նվազեցնում ազերիների ռազմական ազդեցությունը այդ ճանապարհի նշված հատվածի նկատմամբ:

Մի՞թե այդ կերպ Հայաստանը նպաստավոր աշխարհաքաղաքական նախադրյալներ չի ստեղծում Սյունիքի նվաճմամբ աշխարհագրորեն անընդհատ թուրքական աշխարհ ձևավորելու պանթուրքական ծրագրերի իրականացման համար:

Մի՞թե Հայաստանի այսօրվա իշխանությունների կողմից Ադրբեջանին սահմանային զիջումների այս քաղաքականությունը չի հանգեցնի շոշափելի ապագայում Հայաստանը Երևանյան գուբեռնիայի վերածելու, ուստի և հայոց պետականությանն ուղղված նոր և անշրջելի սպառնալիքների ձևավորմանը (եթե այս պնդումը կարող է այսօր չափազանցված թվալ, այդ ու հանդերձ ռեալ քաղաքական հաշվակներում նման զարգացումները չի կարելի ամտեսել) :

Արդյո՞ք օրվա իշխանության այդ առաքելությամբ է պայմանավորված, այսքան հայոյանքների արժանանալու պարագայում անգամ, իշխանությունը ամեն գնով պահելու Փաշինյանի վարքագիծը:

Եվ այս ամենի արդյունքում հարյուր տարի անց պատմությունը նորից մեզ ձեռնոց է նետել և մենք դարձյալ կանգնած ենք թե՛ Լեռնահայաստանը և թե՛ ողջ Հայաստանը օտարի ոտնձգություններից պաշտպանելու պատմական անխուսափելիության առջև:

Կարծես թե իրողություն է այն, որ հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի:

03.01.2021թ.

 

 

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *