Connect with us

Իրադարձային

Բերման ենթարկել միայն այն պատճառով, որ իրենք և այդ ֆեյքը VPN–ից են օգտվում, դա նույնն է, թե հայտնի լինի, որ հանցագործությունը կին է կատարել, և բոլոր կասկածելի դեմքով կանանց տանեն․ Սամվել Մարտիրոսյան – Լուրեր Հայաստանից

Proton VPN–ը  VPN–ներից (virtual private network) մեկն է, հարյուրավոր, հազարավոր VPN ծառայություններ կան, չես էլ իմանում՝ լավն է, վատն է, բայց Proton VPN–ն ամենահարգվածն է VPN–ներից։ Այս մասին Para TV-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել  Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է Proton VPN–ը։

Լրագրողնի դիտարկմանը, թե այս գործիքի հետ կապված քննարկումները վերջին օրերին ակտիվացան մի քրեական գործի շրջանակներում, ըստ որի՝ պարզվում է, որ հայտնի ֆեյքը և ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ այդ ֆեյքի հետևում կանգնած մարդիկ օգտվել են մի IP հասցեից, որը պատկանում է Proton VPN ծառայությանը։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այդ ծառայությունը շվեյցարական է։ «Դուք պետք է քաշեք  Proton VPN–ը, գրանցվեք այնտեղ, այն ունի անվճար և վճարովի տարբերակ, եթե դուք վճարովիից եք օգտվում, ապա դուք կարող եք ընտրել, թե դուք որ երկրից եք ուզում երևալ։ Այսինքն՝ ես կարող եմ երևալ ադրբեջանական կայքերին, իբր ես Թուրքիայից եմ։ Եթե անվճար տարբերակ վերցնեմ, ապա այն սովորաբար ինքն է որոշում, թե որ սերվերներն են ազատ, Հայաստանի համար որոնք են ավելի արագ աշխատում և դրանք են ընտրում։ Եթե, օրինակ, մի հարյուր հոգի անվճար տարբերակից օգտվեն, մեծ է հավանականությունը, որ բոլորի մուտքը կլինի մոտավորապես նույն սերվերներից և IP հասցեներից էլ կարող են համընկնել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանում օգտվողները շատ են, փորձագետը պատասխանեց,որ իրեն թվեր են հասել, որ մի քանի հարյուր հոգի է, բայց դրանք պաշտոնական տվյալներ չեն։ «Առնվազն կարող եմ ասել, որ ես ինքս եմ օգտագործում Proton VPN, ինչպես նաև ինձ ծանոթ լրագրողներ»,–ասաց նա։

Հարցին, թե կա՞ աշխարհում արդյոք հարուցված գործ հենց VPN–ի օգտագործման համար, թե Հայաստանի դեպքը նախադեպ է, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․«Ծիծիլիոն հատ, VPN –ները լուրջ խնդիր են աշխարհում։ Օրինակ՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել, այսինքն՝ ինքը թույլ է տալիս, որ Ռուսաստանում աշխատեն այն VPN–ները, որոնք իրավապահ մարմիններին տալիս են տվյալներ, որ հետո իմանա, թե ով է օգտվել, կան երկրներ, որտեղ VPN –ից օգտվելը քրեորեն պատժելի է»,– ասաց նա և նկատեց, թե քանի որ անանունության խնդիր կա, VPN –ից օգտվում են հանցագործները նաև։

«Եթե այն ինչ–որ ես տեսել եմ, քանի որ պաշտոնատար անձիք շատ բան չեն բացատրում, ես կարող եմ հիմնվել փաստաբանների ասածների վրա, ապա կարող եմ ասել, որ մարդկանց բերման ենթարկել միայն այն պատճառով, որ իրենք և այդ ֆեյքը VPN–ից են օգտվում, դա մոտավորապես նույնն է, որ օրինակ՝ հայտնի լինի, որ հանցագործությունը կին է կատարել և բոլոր կասկածելի դեմքով  կանանց տանեն, հավաքեն»,–ասաց նա։


Նյութի աղբյուր

Continue Reading

Իրադարձային

To Top