Connect with us

Իրադարձային

Մենք բանակի կողքին ենք և թույլ չենք տալու սանկցիաներ կիրառել, ձերբակալել գեներալներին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) – Լուրեր Հայաստանից

Մեզ տեղեկություններ են հայտնել, որ Դատախազությունը ցանկանում է սանկցիաներ կիրառել և պատրաստվում է ձերբակալել հայկական բանակի գեներալներին: Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մենք գիտենք, որ Նիկոլի հրամանով Դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի սանկցիա կիրառեն և մտնեն Պաշտպանության նախարարություն և ձերբակալեն հայկական բանակի գեներալներին, և մենք այսօր կանգնած ենք հայկական բանակի կողքին և նման բան թույլ չենք տալու»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հորդորեց չտրվել սադրանքներին և ակցիան իրականացնել կազմակերպված և համակարգված:

«Այս պահին մեր երկիրը գտնվում է խիստ ճակատագրական և վճռորոշ փուլում և ուրեմն՝ եկեք պայմանավորվենք մի քանի կարևոր բան, որպեսզի պայքարը լինի արդյունավետ: Առաջինը մենք չենք գնում սադրանքների, աշխատում ենք կազմակերպված, համախմբված, ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք գնալու, պետք է պատրաստ լինենք պայքարի և համակարգված կազմակերպենք մեր բոլոր գործողություները»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և ԱԳՆ-ին կոչ արեց միանալ բանակին, միասնական հայտարարություն անել և լինել ժողովրդի կողքին:

«Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ԱԳՆ-ին, միանալ շարժմանը կանգնել ժողովրդի կողքին, ոչ թե մի մարդու, ով քաղաքացիական պատերազմ է հրահրում: Կանգնեք ժողովրդի կողքին և մի ենթարկվեք այդ խելագարի հրամաններին, հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ միասին մեր երկիրը կտանեք նոր ցնցման»,- հորդորեց Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում էր՝ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը ԳՇ հայտարարությունից քիչ անց հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:


Նյութի աղբյուր

Continue Reading

Իրադարձային

To Top