0 Դատախազությունը աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց մեկնաբանում է․ փաստաբան -
Դատախազությունը աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց մեկնաբանում է․ փաստաբան

Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է՝ առհասարակ չի ուսումնասիրվել․ Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է՝ առհասարակ չի ուսումնասիրվել: Այն, որ Դատախազությունը առհասարակ կողմ չէ այս գործընթացի և որևէ աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց իրենց մշտական ոճով՝ մեկնաբանում է այն, ինչպես մեկնաբանում է ՍԴ որոշումները և այլն, ինքնին տարակուսելի է…: Չեմ կարող բացառել, որ նույն խնդիրը, որն առկա էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի դեպքում (այդ թվում Հայերեն թարգմանության բացակայությունը), առկա է նաև տվյալ դեպքում:

 

Պարզապես խնդրում եմ անգլերեն ընթերցող և անգլերեն փաստաթղթերից օգտվող անձինք ուսումնասիրեն այդ ՎՀ կարծիքը: Հատկապես դիտարկելով՝ 12,21, 36, 44, 52 պարագրաֆները: Ավելին մեկ պարագրաֆ տեղադրում եմ բառացի հատուկ մեր գործընկերների համար՝ առանց մեկնաբանության»։

Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *