0 Հուլիսի 1-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ -

2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց – Սևանի փողոց – Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն, տեղեկացնում են ԱԻՆ-ից։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *