0 Արմեն Սարգսյանը ուղղակի ձեքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին․ Արփինե Հովհաննիսյան -

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ հանրապետության նախագահի՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները չստորագրելու որոշմանը։

«Այստեղ երկու հարթության մեջ պետք է խնդիրը դիտարկել՝ քաղաքական և իրավական։ Ակնհայտ է, որ մամուլում տարածված խոսակցությունները վկայում են այն մասին, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը և դրա համար ավելի սիրով համաձայնեց սեփական լիազորությունը կրճատելու փոփոխությանը և ստորագրեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Բայց քանի որ իրավաբանները լրջագույն բացթողում էին արել, նույնիսկ կարելի է ասել՝ անգրագիտություն, հաշվի չէին առել, որ Սահմանադրական փոփոխությունից հետո Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհրաժեշտ է փոփոխութուններ կատարել։ Մինչդեռ դա կենսական նշանակություն ունի Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու հարցում»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հիմա Արմեն Սարգսյանը պարզորոշ ցույց է տալիս քաղաքական դիրքորոշում՝ ասելով՝ «ես չեմ ստորագրել Սահմանադրական փոփոխությունները, չեմ ստորագրի նաև այս օրենքը»՝ դիտարկելով դա Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ նախագիծ։

«Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորմամբ նախագահը պետք է հրաժարվի օրենքներ ստորագրելու լիազորությունից, քանզի այդ լիազորությունից ինքը չի զրկվել։ Բայց քաղաքական առումով ակնհայտ է, որ հրաշալի տեսնելով ու գիտակցելով, թե իրականում ինչպիսի հակասահմանադրական, հակաիրավական եղանակով է այս ամբողջ պրոցեսը կատարվում, այսինքն՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով, Արմեն Սարգսյանը ուղղակի ձեքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ 21 օր անց 5-օրյա ժամկետում այս օրենքը պետք է ստորագրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եթե Արմեն Սարգսյանը չի ստորագրում։ «21 օրը իշխանության հաշվարկներում տեղավորվում է, թե ոչ, դա արդեն իրենց որոշելիքն է, բայց դրանից շուտ ստորագրելը հանցագործությունների փնջի մեջ ևս մեկ խիստ կարմիր ծաղիկ է առաջացնում»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ ՍԴ դատավորների լիզորությունների դադարեցմանը։ «Սահմանադրական փոփոխություններն այս պահի դրությամբ ուժի մեջ են մտել։ Վերահաստատելով իմ դիրքորոշումը, որ դրանք անօրինական ու հակասահմանադրական Սահմանադրական փոփոխություններ են, այդուհանդերձ դրանք ուժի մեջ են։ Բայց որպեսզի դատավորների լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՍԴ մասին օրենքում ու անհատական իրավական ակտերով դադարեցնել դատավորների լիազորությունները։ Եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրում, ապա 21 օր անց դա պետք է ստորագրի Արարատ Միրզոյանը, և միայն 21 օր անց, երբ օրենքն ուժի մեջ կմտնի, կատարվեն քայլեր, և դրանից հետո կդադարեցվեն դատավորների լիազորությունները։ Այլ պարագայում ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված չեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, որ նախագահի կողմից իր պաշտոնական կայքում այս տեղեկությունն այսօր տեղադրելը նշանակում է, որ «իմքայլականները հերթական խախտումն են ուզում անել»։

«Կասեն՝ նախագահը մեզ տեղեկացրել է և դրա համար 21-օրյա ժամկետին չենք սպասելու, և վաղը Արարատ Միրզոյանը ստորագրում է այն։ Ես արդեն չեմ զարմանում Սահմանադրության որևէ այլասերված մեկնաբանության վրա, բայց տեղեկացնեմ, որ դա ևս Սահմանադրության խախտում է»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *