Connect with us

Թեստեր

Արտահերթ ընտրություններին կրկնվելու է 2018թ.-ի սցենարը․ «Ժողովուրդ» –

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտահերթ ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսում են ամեն օր: Նույնիսկ նորաբաց ու անհասկանալի նպատակներ ունեցող կուսակցությունները իրենց թիմակիցներին վստահեցնում են իրենց թիմի հաղթանակի մեծ հավանականության մասին, եւ ամեն մեկը փորձում է ինչ-որ կերպ աչքի ընկնել ու ցույց տալ, թե ինչքան հայրենասեր է, որքան խելացի ու բանիմաց են իրենց թիմերը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեզ փոխանցեցին, որ իրականում գրեթե կրկնվում է 2018թ.-ի սցենարը. որքան շատ են երեւում նախկինները կամ նախկինների հետ ասոցացվող մարդիկ, այդքան ուժեղանում է Փաշինյանի շուրջ մոբիլիզացիան: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս ամսվա վերջ կհրապարակվեն ավելի կոնկրետ թվեր, բայց այս պահին Փաշինյանի վարկանիշը բարձր է։

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր էր ունենալ այլ արդյունք, եթե ընդդիմադիր դաշտում գործեին նոր ուժեր ու կուսակցություններ, մեզ փոխանցեցին, որ նման դեպքում, ամենայն հավանականության, Փաշինյանի հաղթանակի շանսերը առնվազն կնվազեին, քանի որ հարցվածների մի զգալի մասը, հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, պատասխանում են՝ որ նախկինները հետ չգան։ Եվ հենց սրանով է պայմանավորված մյուս թեկնածուների համեմատությամբ Փաշինյանի վարկանիշը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մամուլում հրապարակում եղավ, թե, ուսումնասիրությունների համաձայն, ընտրության գնացողների 60 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին։

Ցավալին այն է, որ ամբողջ մի ազգի գաղափարախոսությունն ու երազանքը դարձել է նախկինների հետ չգալը, իսկ թե ինչ է լինելու տնտեսության հետ, ինչ է լինելու Արցախում, ինչ է լինելու արտաքին քաղաքական հարցերում, կարծես թե, լայն զանգվածներին չի էլ հուզում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

“Zhoghovurd” daily writes ․ “Every day there is talk of a possible snap election. Even parties with newly opened and incomprehensible goals assure their teammates of the high probability of their team winning, and everyone tries to stand out in some way and show how patriotic, smart and knowledgeable their teams are.

Well-known companies conducting public opinion polls told us that in reality the scenario of 2018 is almost repeated. The more the former or people associated with the former are seen, the stronger the mobilization around Pashinyan. We were told that more specific figures will be published by the end of this month, but at the moment Pashinyan’s rating is high.

In our observation that it was possible to have a different result if new forces and parties were operating in the opposition field, we were told that in such a case, in all probability, Pashinyan’s chances of victory would at least decrease, as a significant part of the respondents asked why Nikol Pashinyan. They answer that the former ones will not come back. And this is the reason for Pashinyan’s rating in comparison with the other candidates. It should be reminded that a few days ago it was published in the press that, according to studies, more than 60% of those who went to the polls are ready to vote for Pashinyan.

It is unfortunate that the ideology and dream of an entire nation has become not to come with the former, and what will happen to the economy, what will happen in Artsakh, wha

Continue Reading

Թեստեր

To Top